211652_close_icon
views-count9781 դիտում article-date 17:14 16-01-2018

Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ են արել

Այսօր 35, 37, 44, 75 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են արել Երևանում՝ որպես բողոք գազի թանկացման դեմ: Նրանք փակել են Րաֆֆու փողոցը, սակայն ոստիկանների հորդորով որոշ ժամանակ անց դուրս են եկել ճանապարհից: Գործադուլ անող վարորդների հետ բանակցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ գազի թանկացումը նկատելի է, սակայն հարցը ցույցերի միջոցով չէ, որ պետք է լուծել: «Տարիներ շարունակ ասել ենք, որ տրանսպորտի խնդիր ունենք: էնպես չի, որ էսօր առաջացավ էդ խնդիրը: Հարցի լուծումը քննարկվում է վերևներում»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը և հորդորոեց վարորդներին դադարեցնել գործադուլը: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մտած հարկային նոր օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչի հետևանքով 10-15 տոկոսով թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը:

Նմանատիպ նյութեր