211652_close_icon
views-count4767 դիտում article-date 16:33 16-01-2018

Եթե երթից հետո իշխանությունները զիջումների չգնան, նստացույցը չի բացառվում. Էդմոն Մարուքյան. Aysor.am

Հունվարի 19-ին Երևանում ընդդեմ թանկացումների կայանալիք երթը հանրային միջոցառումներից մեկն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/16/%D4%B7%D5%A4%D5%B4%D5%B8%D5%B6-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6/1361795]Aysor.am[/url]-ը։ «Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք` այս թանկացումները բոլորիս է վերաբերում, կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Դա որևէ էական նշանակություն չունի: Մենք բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարը, եթե առանձին վարորդները, առանձին ուղևորները պայքարեն, դա արդյունք չի տալու», - ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով գազի թանկացման դեմ այսօր վարորորդների բողոքի ակցիային Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/16/%D4%B7%D5%A4%D5%B4%D5%B8%D5%B6-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6/1361795]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր