211652_close_icon
views-count10487 դիտում article-date 14:31 16-01-2018

Հարի Նևիլ. Մոուրինյոն ուրախությամբ Մխիթարյանին կփոխանակեր Սանչեսի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և Sky Sports-ի փորձագետ Հարի Նևիլը անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխանակմանը: «Որ Սանչեսի հետ կապված ինչ որ տարբերակներ կան, դրա վառ ապացույցն այն է, որ Մխիթարյանը չխաղաց «Սթոք Սիթիի» հետ: Եվ Ժոզեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/16/1086803/]ուրախ [/url]էր այդ տեղեկությունը հայտնել: Մոուրինյոն նշեց, թե գնահատում է Հենրիխին, սակայն կարծում եմ, որ նա ուրախությամբ նրան կփոխանակեր Սանչեսի հետ: Ինչպես երևում է, «Սիթին» դուրս եկավ Սանչեսի համար պայքարից, թեպետ ես անկեղծ մտածում էի, որ նա հենց այդ թիմի խաղացող կդառնա: Ես մինչև հիմա էլ չեմ հավատում, որ նրանք թողել են պայքարը: Հիմա էլ դեռ «Չելսին» է միացել, և մոտակա օրերը խոստանում են շատ հետաքրքիր լինել», ասել է Նևիլը: Նշենք, որ այսօր բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ Սանչեսն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, մնում է, որ Մխիթարյանն էլ «Արսենալի» հետ քննարկի պայմանագրի կետերը:

Նմանատիպ նյութեր