211652_close_icon
views-count4552 դիտում article-date 13:15 16-01-2018

ԵՄ-ում առաջարկել են օֆշորների «սև ցուցակից» հանել 8 երկրների անունները

Եվրամիությունը առաջարկել է հանել ֆինանսական թափանցիկության և հարկային կոռուպցիայի դեմ պայքարում ԵՄ-ի սահմանած չափանիշներին չհամապատասխանող երկրների ցուցակից Պանաման, Հարավային Կորեան. Միացյալ Արաբական Էմիրությունները, Բարբադոսը, Գրանադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վերջինի տվյալներով՝ հարցը քննարկվելու է հունվարի 17-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստում։ Իսկ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ֆինանսների նախարարների մակարդակով հանդիպմանը։ Հիշեցնենք, որ 17 օֆշորներից կազմված ցանկը հաստատվել է 2017 թվականի դեկտեմբերին, անդամ պետությունների ֆինանսների նախարարների կողմից։ .

Նմանատիպ նյութեր