211652_close_icon
views-count9837 դիտում article-date 12:23 16-01-2018

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքը կսատարի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am

Եթե մենք և «Ելք»-ը իրար հետ վերցրած չենք կարող ապացուցել այն ցուցանիշը, որը պետք է, ինչո՞ւ պետք է մասնակցենք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չստարեց «Ելք»-ին նախագահի թեկնածուի առաջադրման հարցում, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/16/%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1361554]Aysor.am[/url]-ը։ Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը՝ արդյոք հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի առաջադրած թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր մենք չգիտենք, թե այդ թեկնածուն ով է, եթե այսօր մեր ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»։ Ծառուկյանը նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցի քննարկում կուսակցությունում չի եղել։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/16/%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1361554]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր