211652_close_icon
views-count9970 դիտում article-date 16:46 15-01-2018

Էրդողանը խոստացել է ոչնչացնել Սիրիայի սահմանին ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք ջոկատները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել այն սիրիաբնակ քրդական ջոկատներին, որոնք ԱՄՆ-ն կազմավորելու է՝ պահպանելու համար Սիրիայի սահմանային անվտանգությունը, հաղորդում է Ria Novosti-ն։ Անկարայում իր ելույթի ժամանակ նա ասել է. «Ներկա պահին Ամերիկան մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը։ Մեր խնդիրն է՝ խեղդամահ անել այդ բանակը, քանի դեռ այն չի ծնվել։ Եթե ԱՄՆ-ն ուզում է համագործակցել այդ վայրի էակների հետ, ապա դա նրա գործն է, սակայն մենք դա թույլ չենք տալու»։ Հավելել է, որ եթե առաջիկայում խնդիրը Աֆրինում չլուծվի, ապա այնտեղ ցանկացած պահի կարող է ռազմական օպերացիա սկսվել։

Նմանատիպ նյութեր