211652_close_icon
views-count7480 դիտում article-date 14:45 15-01-2018

Մեսին հերթական պատմական ռեկորդը սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում գերկամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Կատալոնացիները 0:2 հաշվով պարտվում էին, սակայն ի վերջո հաղթեցին 4:2 հաշվով: Գոլերից մեկի հեղինակը դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Դա նրա 366-րդ գնդակն էր Իսպանիայի առաջնությունում: Այդպիսով, Մեսին գերազանցեց գերմանացի հարձակվող Հերդ Մյուլերի ռեկորդը՝ եվրոպական թոփ-5 լիգաներից մեկում խփած գոլերի քանակով: Մյուլերը Գերմանիայի առաջնությունում խփել էր 365 գոլ և այդ ռեկորդը 40 տարի անսասան էր: Նշենք, որ երեկ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 23-րդ տուրում [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/14/1086720/]պարտվեց[/url] «Լիվերպուլին»՝ 3:4, և «Բարսելոնան» մնաց միակ թիմը եվրոպական թոփ-5 լիգաներում, որը դեռևս պարտություն չի կրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր