211652_close_icon
views-count3232 դիտում article-date 10:51 15-01-2018

ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպի. Aysor.am

Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/15/%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B3-%D5%AC%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1361014]Aysor.am[/url]-ը։ ԱԺ նախագահն ասաց, որ թեման արդիական է հասարակության շրջանում՝ նկատելով, որ դրան վերջերս անդրադարձել էր նաև ՀՀ նախագահն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Արա Բաբլոյանը կոչ արեց ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին ձեռնարկել քայլեր իրավասու և շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությունը լսումներին ապահովելու համար։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինքը ճիշտ է հասկացել, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները Սերժ Սարգսյանի հանձնարարականով են կազմակերպվում։ «Դուք հավանաբար լավ չլսեցիք, ես ասեցի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և իր առաջարկություններն է ներկայացրել հարցի շուրջ, բայց հանձնարարական բառը չեմ հնչեցրել, սա մեր նախաձեռնությունն է։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային ծրագրային մոտեցում ունի այս հարցին ժամանակ առ ժամանակ անդրադառնալու», - նշեց ԱԺ նախագահը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/15/%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B3-%D5%AC%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1361014]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր