211652_close_icon
views-count51557 դիտում article-date 22:49 14-01-2018

Թուրքիայում ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց և քիչ է մնացել ծովն ընկնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անկարայից չվերթ իրականացնող Pegasus ավիաընկերության ուղևորատար Բոյինգ 737-800 ինքնաթիռը Տրապիզոնի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է թռել թռիչքուղուց: Ինքնաթիռը զառիթափի լանջին է կանգնել և քիչ մնացել ծովն ընկնի: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, ներկա պահին օդանավակայանը նորմալ ռեժիմով է աշխատում: Ինքնաթիռում ավելի քան 160 ուղևոր է եղել, բոլորին փրկարարները բարեհաջող էվակուացրել են: Միջադեպից տուժածներ չկան: Օդանավը ծովից ընդամենը մի քանի տասնյակ մետրի վրա է կանգնել: Եթե ինքնաթիռը շարունակեր սահանկումը դեպի ծով, ապա վթարի հետևանքները շատ ավելի լուրջ կլինեին: Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր