211652_close_icon
views-count9124 դիտում article-date 22:22 14-01-2018

Անգլիայի առաջնություն. Ֆանտաստիկ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղը «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, լիովին արդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները: Պարզապես ֆանտաստիկ հանդիպում ստացվեց, գլխապտույտ իրադարձություններով, անհավանական սյուժեով, բազմաթիվ գեղեցիկ գոլերով, դրամատիկ վերջաբանով: Անկասկած, սա ոչ միայն տուրի, այլ նաև մրցաշրջանի լավագույն հանդիպումն էր: Առաջին խաղակեսն անցավ համառ պայքարում և ավարտվեց 1:1 հաշվով: Սակայն դժվար էր պատկերացնել, թե ինչ տեղի կունենա 2-րդ խաղակեսում: «Լիվերպուլը» հզոր պրեսինգի շնորհիվ ժամանակ առ ժամանակ ստիպում էր մրցակցի խաղացողներին սխալվել, ինչից էլ օգտվելով, երեք անգամ գրավեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 4:1: Չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն, սակայն Մոհամեդ Սալահի գոլն ընդհանրապես կհավակնի տարվա լավագույնը ճանաչվելուն: Եգիպտացին Էդերսոնի պաշտպանած դարպասը գրավեց 40 մետր հեռավորությունից: Թվում էր, թե ինտրիգն այս խաղում ավարտվել է, սակայն «Մանչեսթեր Սիթին» քիչ մնաց հրաշք գործել: Խաղավերջում Գվարդիոլայի թիմը երկու անգամ գրավեց մերսիսայդցիների դարպասը, իսկ վերջին վայրկյաններին կարող էր նույնիսկ չորրորդ գոլը խփել, սակայն բախտը ժպտաց մրցակցին: 4:3՝ հօգուտ «Լիվերպուլի» և մի քանի օր երկրպագուները դեռ ուշքի չեն գա խաղից ստացված էմոցիաներից ու տպավորություններից: Եվ այսպես. «Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունը կրեց ԱՊԼ-ում: «Քաաքաբնակների» թիմն ընդամենը երկրորդ անգամ պարտվեց բոլոր մրցաշարերում: Ավարտվեց Գվարդիոլայի թիմի փառահեղ ռեկորդային անպարտելի հանդիպումների շարքը: Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 47 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Յունայթեդին» (մեկ խաղ պակաս) ու Լոնդոնի «Չելսիին»: «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանչեսթեր Սիթին» 62 միավորով շարունակում է մնալ առաջատար. այս պարտությունն առանձնապես չի ազդում նրա մրցաշարային դիրքերին: [b]Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր [/b] «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:3 Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 9, Ռոբերտո Ֆիրմինո, 59, Սադիո Մանե, 61, Մոհամեդ Սալահ, 68 – Լերոյ Սանե, 40, Բերնարդո Սիլվա, 84, Իլկայ Գյունդոգան, 90+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր