211652_close_icon
views-count7771 դիտում article-date 20:57 14-01-2018

Զինեդին Զիդան. Չեմ կարծում, որ «Ռեալի» հարձակումը կանխատեսելի է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Վիլյառեալից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/13/1086678/]պարտությունից[/url] (0:1) հետո հայտարարել է, որ իր թիմի խաղը առջևի գծում չի համարում կանխատեսելի: «Ես այդպես չեմ կարծում: Մենք պահեր ստեղծեցինք, բազմաթիվ հարվածներ կատարեցինք դարպասին: Ֆուտբոլային խաղին երկու թիմ են մասնակցում, և պետք է մրցակցից մեկ գոլ ավել խփել: Հենց դա էլ մենք փորձում էինք անել: Ես վստահ չեմ, որ մենք կանխատեսելի ենք: Մենք լավ ենք պատրաստվում հանդիպումներին, բայց եթե գնդակը չի մտնում դարպաս, ապա դա ոչ մի կապ չունի կանխատեսելիության հետ», ասել է ֆրանսիացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր