211652_close_icon
views-count13140 դիտում article-date 20:33 14-01-2018

Ավազակային հարձակման ենթարկված Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ

ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/13/1086680/]հարձակման[/url] հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ, հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: Հիշեցնենք, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել էին ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: Նրա վրա հարձակվել են երկու անձինք, բութ առարկայով հարվածել գլխին: Գործարարը գումարը վերցրել էր Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար: Հայ գործարարը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:

Նմանատիպ նյութեր