211652_close_icon
views-count22393 դիտում article-date 14:46 14-01-2018

Երևանում բախվել են 47-ամյա վարորդի Peugeot-ն և 32-ամյա վարորդի Opel-ը. Peugeot-ն էլ բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 59 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Դորիկ Օհանյանի վարած Opel մակնիշի 90 ZZ 002 համարանիշի և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թողամասի բնակիչ, 47-ամյա Էդուարդ Փահլևանյանի վարած Peugeot մակնիշի 742 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդ Է. Փահլևանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհաին Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարկան կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր