211652_close_icon
views-count9782 դիտում article-date 22:32 13-01-2018

«Ռեալի» սև օրերը շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է անհաջող հանդես գալ Իսպանիայի առաջնությունում: Այս անգամ «արքայական» ակումբը Պրիմերայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին»՝ 0:1: Միակ գոլը մադրիդցիները բաց թողեցին 87-րդ րոպեին: Ընդ որում, սա «Վիլյառեալի» առաջին հաղթանակն էր «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Մինչ այդ թիմը 18 հանդիպում էր անցկացրել Մադրիդում, 13 պարտություն կրել, և միայն 5-ում ոչ-ոքի խաղացել: «Ռեալը» 2009 թվականի մայիսից առաջին անգամ սեփական հարկի տակ երկու անընդմեջ պարտություն կրեց: 17-րդ տուրում թիմը 0:3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»: Այս պարտությունից հետո «Ռեալը» 32 միավորով մնաց 4-րդ տեղում՝ 18 միավոր ետ մնալով «Բարսելոնայից»: Իսկ «Վիլյառեալը» 31 միավորով բարձրացավ 5-րդ տեղ: [b]Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր [/b]«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 0:1 Պաբլո Ֆորնալս, 87
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր