211652_close_icon
views-count6844 դիտում article-date 18:13 13-01-2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են Ֆրեդի համար

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսը անգլիական թոփ-ակումբների պայքարի կենտրոնում է հայտնվել: Հունվարին նրան ձեռք բերելու ցանկություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» բրազիլացու համար առաջարկել էր 50 մլն եվրո, սակայն ուկրաինական ակումբը ավելի բարձր գին է պպահանջում: «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆրեդին դիտարկում է որպես Մայքլ Քարիկին, Մարուան Ֆելայնիին և Անդերե Էրերային փոխարինող, որոնք մրցաշրջանի ավարտից հետո կարող են ազատ գործակալներ դառնալ: Բացի այդ, Ժոզե Մոուրինյոյի մտահղացմամբ, Ֆրեդին ձեռք բերելու դեպքում Պոլ Պոգբան ավելի շատ ժամանակ կհատկացնի հարձակողական գործողություններին:

Նմանատիպ նյութեր