211652_close_icon
views-count6352 դիտում article-date 16:05 13-01-2018

Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ կրոնափոխ են եղել. դարձել են քրիստոնյա

Ավստրիայում միգրացիոն ճգնաժամը շարունակվում է, ինչի ֆոնին երկրում բնակվող հարյուրավոր մահմեդականներ կրոնափոխ են եղել և ընդունել են քրիստոնեություն, հայտնում է DW-ն՝ հղում անելով Վիեննայի արքեպիսկոպոսության պաշտոնական ներկայացուցիչ ֆրեդերիկ Դոստալին։ Այսպես, 2017 թվականին քրիստոնեություն է ընդունել 750 մահմեդական, որոնց ¾ մասն արտագաղթել է մուսուլմանական երկրներից։ Միայն մայրաքաղաք Վիեննայում քրիստոնեություն է ընդունել 15 ազգերի 260 ներկայացուցիչ։ Ըստ Դոստելի՝ փախստականները փոխում են իրենց կրոնը, որպեսզի մեծացնեն ապաստան ստանալու հնարավորությունը։ «Եվրոստատի»-ի տվյալներով՝ 2016 թվականին Եվրոպա է ժամանել ապաստան փնտրող 1.2 մլն մարդ։ Նրանց գերակշռող մեծամասնությունը Աֆղանստանից է։

Նմանատիպ նյութեր