211652_close_icon
views-count11032 դիտում article-date 15:05 13-01-2018

Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են

Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/79098/ah-um--benzini-ev-dizelayin-vareliqi-gnery-tankacel-en.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի: Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ: «Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ: Շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը` մասնավորապես գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքերով այստեղ չարաշահումներ չկան»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը: Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են 3-րդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ: «Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա ոչ էական են՝ 1-4 տոկոս: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի: Եթե պարզենք, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,-պարզաբանել է Ս. Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր