211652_close_icon
views-count8171 դիտում article-date 14:51 13-01-2018

Իրանա-իրաքյան սահմանին միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել

Իրանա-իրաքյան սահմանին այս գիշեր տեղի ժամանակով ժամը 03։33-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը։ Ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է իրաքյան Մենդելի բնակավայրից 15 կմ և իրանական Իլամ քաղաքից 70 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 2 կմ խորության վրա։ Մինչ այդ, նույն տարածքում գրանցվել են 4.6 և 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր