ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այցի արդյունքների հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ: