211652_close_icon
views-count3665 դիտում article-date 12:03 13-01-2018

Կալիֆորնիայում սողանքների հետևանքով 18 մարդ է մահացել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փոթորիկների, հորդառատ անձրևների ու դրանց առաջացրած սողանքների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով մինչև 18-ի։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է նաև, որ փոթորիկն ամբողջովին փլատակների է վերածել 60 տուն, իսկ 400-ից ավելի տներ վնասվել են։ Հիշեցնենք, որ վերջերս նահանգին վրա էին հասել անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել էին հսկայական քանակությամբ ծառեր, ինչն էլ անձրևներից հետո սողանքների պատճառ է դարձել։

Նմանատիպ նյութեր