211652_close_icon
views-count24502 դիտում article-date 10:29 13-01-2018

Ադրբեջանն Azersky արբանյակով տիեզերքից ուշադիր հետևում է Արցախին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները: Միաժամանակ հայտարարվել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել Արցախի տարածքի տվյալները տիեզերքից և դրանցում հանքեր են հայտնաբերվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Azersky արբանյակը լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի սուվերենությունը պաշտպանելու համար: 2015-ին այն օգտագործվում է պաշտպանության նպատակներով և Ադրբեջանի ազգային անվտանգությանն օգնելու համար: Օրինակ, պարբերաբար մոնիտորինգի ենք ենթարկում այն հրդեհները, որոնք առաջացնում են Ադրբեջանի տարածքում վնաս պատճառելու դիտավորությամբ»,- ասել է Ազերկոսմոսի ղեկավար Ռաշադ Նաբիևը: Նա հավելել է, որ 2017 թվականին ֆիքսել են` ընդլայնվել են Կովսականում և Քարվաճառում (Զանգելան, Քելբաջար) հանքավայրերի շահագործումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր