211652_close_icon
views-count6700 դիտում article-date 10:18 13-01-2018

Գյուղատնտեսական տարին վտանգված է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով: Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը: Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել: Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջերմատներում 30%–ով քիչ է գազ վառել: «Ջերմատնային տնտեսություններում այս պահին բերքատվությունը ռեալ է, բարձր բերք կստանանք այն դեպքում, եթե տաք եղանակին չհաջորդեն մառախլապատ և ամպամած օրերը»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց գյուղացին: Նրա խոսքով՝ վառելիքի տնտեսումն էլ կբերի բերքի էժանացման: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100-200 դրամով պակաս կլինի: «Էժանացում կլինի: Վաղ գարնանը կարտոֆիլի գինը չի սկսվի 1000 դրամից, այլ՝ 300-400-ից, նույնը նաև ջերմատներում աճեցվող մյուս վաղահաս բերքի մասին է խոսքը: Մենք քչով կշտացող ժողովուրդ ենք, մեզ շատ մեծ շահույթներ պետք չեն, թող մի 5 տոկոս լինի մեր եկամուտը, դա մեզ ամբողջովին բավարար է»,- նշեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր