211652_close_icon
views-count5794 դիտում article-date 10:06 13-01-2018

ՀՅԴ-ն խանդո՞ւմ է «Ծառուկյան» դաշինքին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։ Նշեց նաև, որ իբրև գործադիրի ներկայացուցիչ մեկ բան գիտի՝ ցանկացած այլ ուժի աջակցությունն իրենց առջև դրված այդ խնդիրների լուծմանն օգտակար է. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»: Նրա մեջ տարակուսանք առաջացրեց դիտարկումը, որ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու արդյունքում ՀՅԴ պորտֆելները կարող են պակասել։ «ՀՅԴ-ն երբևէ նման որևէ մտավախություններ ունեցե՞լ է»,- հարցին հարցով պատասխանել Արծվիկ Մինասյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր