211652_close_icon
views-count6398 դիտում article-date 17:41 12-01-2018

ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է Վլադիմիր Պուտինի՝ 259 վստահված անձանց. նրանց մեջ են Մարգարիտա Սիմոնյանը, Կարեն Շահնազարովը և Յանա Եգորյանը

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վ. Պուտինի 259 վստահված անձանց, հաղորդում է Ria Novosti-ն։ Որոշումն ընդունվել է այսօր կայացած նիստում։ Մասնավորապես, ՌԴ նախագահի վստահված անձանցից են Օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը, հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Ցուցակում տեղ են գտել նաև Ալեքսանդր Մասլյակովի, Միխայիլ Պիոտրովսկու, Վլադիմիր Ուրինի, Վլադիմիր Խոտինենկոյի, Նիկոլայ Ցիսկարիձեի, Լեոնիդ Յակուբովիչի, Անատոլի Կուչերենի, Դիանա Գուրցկայայի, Պավել Գուսևի, Եվգենի Պոդոբնիի, Սերգեյ Կոգոգոինի, Դենիս Մայդանովի, Լև Լեշչենկոյի անունները։ Համաձայն ՌԴ օրենսդրության՝ նախագահի թեկնածուն մինչև 600 վստահված անձի գրանցելու իրավունք ունի։

Նմանատիպ նյութեր