211652_close_icon
views-count37981 դիտում article-date 14:36 12-01-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. կռվի մասնակիցները դպրոցի և քոլեջի սովորողներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 11-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» նբժշկական կենտրոնից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Էդգար Ա.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հալաբյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, որոնց հիվանդանոցում հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Կարճ ժամանակ անց Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նույն օր, ժամը 15։00-ի սահմաններում Արզումանյան փողոցի թիվ 5 և 7 շենքերի միջնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էդգար Ա.-ի գլխին քարով հարվածել է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Մ.-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Արզումանյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Վիլեն Կ.-ն, Հալաբյան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արման Հ.-ն և Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Էրիկ Ա.-ն։ Վերջիններս հայտնաբերվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաների մի մասը սովորում է Երևանի թիվ 118 դպրոցում, մի մասն էլ՝ «Պլեխանովի անվան քոլեջում»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր