211652_close_icon
views-count8454 դիտում article-date 13:57 12-01-2018

Եթե ես ու իմ նման մարդիկ չանեն ներդրում, դրսի ներդրողը ինչո՞ւ պետք է գա. Գարեգին Նուշիկյան. Aysor.am

«Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը առաջիկա տարիներին Երևանում ժամանցային խոշոր կենտրոն է կառուցելու և այդ նպատակով պատրաստվում է միայն առաջին տարվա ընթացքում ներդնել շուրջ 20-25 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/12/%D4%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%86%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1360428]Aysor.am[/url]-ը։ Կենտրոնի հիմնադրման համար առաջին քայլը կատարվեց երեկ, երբ կառավարությունը հաստատեց Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը: Ըստ այդմ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվեց «Պարկ գրուպ» ընկերությանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գ.Նուշիկյանն ասաց, որ նախագծում են կառուցել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն, որը կունենա գերժամանակակից ատրակցիոններ, շատրվաններ՝ գույնզգույն ու գեղեցիկ լազերային էֆեկտներով, ինչպես նաև սննդի սպասարկման կետեր։ Կենտրոնը նաև ունենալու է փակ տարածք: «Ժամանցային նման կենտրոն չկա Երևան քաղաքում: Եվ ոչ միայն Երևանում, այլ նաև Թբիլիսիում, Սոչիում, Իրանում: Օրինակ՝ ես թոռնիկիս հետ գնացել էի Թբիլիսի, չգիտեի՝ ինչպես զվարճացնել երեխային, ուր տանել: Իսկ, այ, օրինակ, երբ գնում ենք ԱՄՆ ու այլ երկիր՝ այնտեղ կա «Դիսնեյլենդ», երեխաները շատ լավ ժամանակ են անցկացնում: Ինչո՞ւ Երևանում ևս չունենանք նման կենտրոն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գարեգին Նուշիկյանը: Նրա խոսքով, առաջիկա երեք ամիսների ընթացքում կենտրոնի կառուցմանն ընդառաջ կկատարվեն փաստաթղթային աշխատանքներ, որից հետո կսկսվի շինարարությունը: Կենտրոնի պատրաստ լինելու համար պահանջվում է 5 տարի: «Բայց կաշխատենք բացումը շուտ անել: Ինչքան շուտ, այնքան լավ», - նկատեց գործարարը: Հարցին, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու ներդրումը, Նուշիկյանը պատասխանեց, որ գումարի մեծ մասը ձեռք է բերվելու հայաստանյան ու միջազգային բանկերից և լինելու են վարկային միջոցներ: Բացի այդ, լինելու են ատրակցիոններ, որոնց արտադրողի հետ պայմանավորվածության համաձայն, դրանք տրամադրվելու են ու ընթացքում առանց տոկոսի վճարում է իրականացվելու: Գործարարը ներդրումային ծրագիրը խոշոր չի համարում, մյուս կողմից էլ նկատում է, որ Հայաստանի պարագայում հնարավոր է՝ այն համարվի խոշոր ներդրում: ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/12/%D4%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%86%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1360428]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր