211652_close_icon
views-count7644 դիտում article-date 23:56 11-01-2018

Ֆերնանդո Հիերո. «Ռեալի» առկա խնդիրները բավարար չեն Զիդանին հեռացնելու համար

«Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն անդրադարձել է մադրիդյան ակումբի խնդիրներին, որը Պրիմերայում 17 խաղից հետո զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը: «Մենք պետք է հիասթափության գիրկը չընկնենք: Այժմ հունվարն է, իսկ թիմում նույն մարզիչն ու խաղացողներն են, որոնք վերջին երկու տարում ութ տիտղոս են նվաճել: Եթե դու «Ռեալում» ես, ապա պետք է հաղթեց ամեն խաղում, երկրորդ տեղը նշանակություն չունի, սակայն չպետք է կորցնել բանականությունը և պետք է հանդարտությունը պահպանել: Եթե ինչ որ մեկը սովոր է հաղթանակներին, իսկ դրանք չկան, դա դեռ բավարար չէ, որպեսզի մարզիչը հեռացվի», ասել է Հիերոն:

Նմանատիպ նյութեր