211652_close_icon
views-count8255 դիտում article-date 22:58 11-01-2018

Ֆաբիո Կապելո. Կոնտեն ու Մոուրինյոն խելքները թռցրել են

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Անտոնիո Կոնտեի և Ժոզե Մոուրինյոյի միջև առկա սուր կոնֆլիկտին: «Ինձ թվում է, Կոնտեն լավ չի հասկացել, թե ում հետ գործ ունի: Երկուսն էլ խելքները թռցրել են, երբեք չէի մտածի, որ նրանց միջև հակասություններն այսքան կլրջանան: Մոուրինյոն նման իրավիճակներում իրեն շատ խելացի է պահում: Միգուցե, նա փորձում է դրանով ուշադրությունը շեղել իր թիմից: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նա ծնկի եկել խոտածածկին, ինչպես էր վազում դաշտի եզրով: Ես նրան լավ եմ ճանաչում, նա նյարդայնանում է, որ «Մանչեսթեր Սիթիից» այդքան ետ է մնում», ասել է Կապելոն:

Նմանատիպ նյութեր