211652_close_icon
views-count23861 դիտում article-date 21:22 11-01-2018

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ երկրապահները եղան Արցախի սահմանային զորամասերում և գյուղերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շարունակվում է ԵԿՄ առքելությունն Արցախում: Այսօր ուխտագնացները շնորհավորեցին Արցախի բազմազավակ ընտանիքների, մի շարք զորամասերի զինծառայողների, բուժհիմնարկների անձնակազմերի եւ բուժում ստացողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Երեք սերունդների երկրապահները եղան նաեւ հոսպիտալներում: Ամենուր փոխանցվում էին ջերմ խոսքեր եւ խորհրդանշական նվերներ: Երկրապահները հանդիպում ունեցան Ստեփանակերտի քաղաքապետարանում եւ մի շարք վարչական շրջանների աշխատակազմերում: Երկուստեք փաստվեց, որ առաքելությունները նույնական են: Արցախի վարչական շրջանների պատասխանատուները թվարկում էին, որ Երկրապահն իր պարտքը կատարել է 1989-94 թվականներին, եղել է բանակի հմնադիրն ու հիմնասյունը, ակտիվորեն մասնակցել է 2016-ի ապրիլյանին եւ այսօր էլ հստակորեն ապացուցում է, որ ամեն մի վայրկյան արցախցու կողքին է, որ 1989-ից ցայսօր չի հեռացել Արցախից: Վաղն էլ երկրապահները լինելու են Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի սահմանային զորամասերում, մարտական հենակետերում: Մարտակերտյան ուղղությունը մինչեւ Մաղավուզ, Մատաղիս, Թալիշ, գլխավորելու է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր