211652_close_icon
views-count10942 դիտում article-date 19:05 11-01-2018

Մոուրինյոն Վենգերին առաջարկել է Սանչեսին փոխանակել Մխիթարյանի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին: Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է կապվել Արսեն Վենգերի հետ՝ չիլիացու տրանսֆերի շուրջ համաձայնության գալու համար: Սանչեսի փոխարեն «Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում: Սանչեսն այժմ գործնականում պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն տատանվում է «ՄՅՈւ»-ի առաջարկի պատճառով:

Նմանատիպ նյութեր