211652_close_icon
views-count36882 դիտում article-date 17:30 11-01-2018

Խմբակային խուլիգանություն «Արմավիր» բանտի մոտ. մասնակիցների մեջ կան աղջիկներ, տղաներից մեկն էլ փորձել է արգելված վայրում իր բնական կարիքները հոգալ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հետաքննության բաժնում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Արմավիրի բանտի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի բանտ է այցելել Նարեկ Սարգսյանը, ով, ըստ տեղեկությունների, եղել է ոչ սթափ վիճակում, այնտեղ նա իրեն ցուցադրել է ոչ ադեկվատ, հիմնարկի արգելված գոտի չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո նա սկսել է վիճաբանել բանտում իր ծառայութունը կատարող Իշխան Հ.-ի հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Սարսգյանի հետ միասին եղել է Անի Հայրապետյանը, Արաքսյա Հայրապետյանը, Անի Մանուկյանը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում գտնվող Մանվել Հայրապետյանը և Ռոման Հայրապետյանը։ Վերջիններս Արմավիրի բանտի մոտ հավաքված քաղաքացիների և բանտի աշխատակիցների ներկայությամբ շարունակել են բարձրաձայն անհասցե, ինչպես նաև բանտի աշխատակիցների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ դրանով դիտավորյալ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչը արտահայտվել է բանտի ծառայողների և քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով։ Վաղարշապատի բաժնի ոստիկաններն ու Վարղաշապատի քննչական բաժնի քննիչները պարզում են բոլորի ամբողջական տվյալները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր