211652_close_icon
views-count6820 դիտում article-date 20:36 11-01-2018

Թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի. փոխնախարար. Aysor.am

Գյուղմթերքի թանկացումների հետ կապված նախագահի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել և եղել է կոնկրետ հանձնարարական գերատեսչություններին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/11/%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1360056]Aysor.am[/url]-ը։ «Առաջիկայում կառավարություն կներկայացվի գյուղմթերքների մասով ցանկը` սոցիալական նշանակություն ունեցող սոցիալական ապրանքների և համալիր ծրագիր` տեղական արտադրության խթանման տեղական արտադրություն ներմուծման փոխարինման»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի` թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի և որոշ ապրանքներ թանկացել են, որոշները՝ էժանացել: «Հիմնականում տարին չորային էր, այսինքն ոռոգման հետ կաված խնդիրներ կային: Այս առումով որոշակի ապրանքատեսակների գները բարձրացրել են, սակայն դա, կարծում ենք, ժամանակավոր երևույթ է: Օրինակ՝ կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, սակայն գյուղացիական տնտեսությունները ունեն համապատասխան ամբարված բերքի քանակ և ապրանքը կմտնի շուկա ու գների էժանացում կլինի»,- ասաց նա: Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նախարարի հետ մյուս շաբաթ կկազմակերպվեն հանդիպումներ պանիր, թռնչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար գնային տատանումներն ինչին են վերաբերում: «Տավարի մսի թանկացումը ևս կապում են երաշտի հետ, կերի թանկացման հետ և 2017 թվականին ավելի քան տասն անգամ արտահանման ծավալներն ավելացել են: Այստեղ հոգեբանական խնդիր է` գյուղացիական տնտեսությունները տեսնում են, որ պահանջարկ կա, գները փորձում են բարձրացնել», - ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/11/%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1360056]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր