211652_close_icon
views-count57058 դիտում article-date 15:57 11-01-2018

Կոստանյանը՝ Ճվճվ Արոյի որդու վթարի, փոխոստիկանապետի հայտարարության եւ արտոնյալների մասին. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձավ Ճվճվ Արոյի որդու վթարին, որը հանգեցրեց պետավտոտեսուչների մահվան, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/11/930604/]Aravot.am[/url]-ը։ Հարցին՝ սա չի՞ խոսում այն մասին, որ երկրում կա անպատժելիության մթնոլորտ, եթե նա ղեկին է եղել՝ չունենալով վարորդական իրավունք եւ մինչ այդ նա, իր եղբայրը այլ հանցանքներ են արել եւ փաստորեն ազատության մեջ են եղել, քանի դեռ ոստիկաններ չզոհվեցին, իրավապահները գործի չանցան: Կոստանյանը պատասխանեց, որ նախ չգիտի, թե նախկինում կատարած իրավախախտումների հետ կապված նա ինչու չի ենթարկվել պատասխանատվության. «Ես չեմ կարող գնահատել, թե նախկինում նա ինչ արարքներ է կատարել եւ ինչ պատասխանատվության է ենթարկվել, կամ ինչ հիմքով չի ենթարկվել: Ես նման տեղեկատվություն չունեմ: Իսկ ինչ վերաբերում է այս իրավախախտմանը, իհարկե, սա սարսափելի է: Ցանկացած մարդու մահվան փաստ ցանկացած իրավիճակում մեզ համար անընդունելի է եւ հանցագործության եւ իրավախախտման դեմ պայքարն ու կանխարգելումն առաջնահերթ է: Բայց ինչ նշանակում է, որ դա անպատժելիության հետեւանք է, ես կդժվարանամ նման հետեւություն անել: Ես չգիտեմ՝ արդյոք նա առանց վարորդական վկայականի է եղել, արդյոք նա վարորդական իրավունք ունի, բայց վկայականը չի եղել, արդյոք ճանապարհային երթեւեկության խախտում թույլ է տվել, թե չէ: Ես նյութերին չեմ տիրապետում, ես չունեմ անգամ փաստ, թե ինքը վարելու իրավունք ունի, թե չունի: Մի բան է, երբ վարելու իրավունք ունես, մեկ այլ բան է, երբ վարորդական վկայականդ քեզ մոտ չի»: Հարցին՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ինքը կարող է բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնել, որ ոստիկանությունը նրանց բռնել է, սակայն գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե, դրանից հետո նրանք ազատ են արձակվել, այսինքն, նա շեշտում է, որ իրենց գործը նորմալ արել են, այլ իրավապահ համակարգերում փնտրեն խնդիրը, սա չի՞ խոսում երկու համակարգերի միջեւ եղած հակասության մասին եւ արդյո՞ք անպատժելիությունը Քննչական կոմիտեից է գալիս: Կոստանյանը պատասխանեց. «Ինքը թող մեկնաբանի իր խոսքերը: Թյուր կարծիք է, երբ իրավապահ համակարգում քննարկվում է հետեւյալը, թե ես բռնեցի բերեցի, ուրեմն նա մեղավոր է: Այդպես չի լինում: Այսինքն, օպերատիվ հետախուզական միջոցառումները, հանցագործության կանխարգելման կամ բացահայտման միջոցառումները եւս պետք է ունենան բավարար ապացույցներ: Այն, որ քննիչը, որի օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձը ձերբակալվել է, կալանավորվել է, դա դեռեւս չի նշանակում ապօրինություն՝ նախաքննության մարմնի կողմից՝ կամ բավարար հիմքր չեն եղել, կամ բավարար ապացույցներ չեն եղել, բազմաթիվ այլ հարցեր կան: Ոստիկանապետի տեղակալը նման հայտարարություն է անում՝ ճիշտ կլիներ նրանից հարցնեիք»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյոր [url=http://www.aravot.am/2018/01/11/930604/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր