211652_close_icon
views-count20663 դիտում article-date 15:55 11-01-2018

27 հա հողամասը 99 տարով վարձակալության է տրվել է «Պարկ Գրուպ»-ին. կկառուցվի ժամանցի կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» ՍՊԸ առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»-ին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն՝ իրականացնելով 22 մլն դոլար ներդրում: Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք:

Նմանատիպ նյութեր