211652_close_icon
views-count47248 դիտում article-date 14:22 11-01-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար «Չայնիի» ոլորաններում. բախվել են Audi-ին, Mercedes-ը ու 4 Opel-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 MA 526 համարանիշի, Audi մակնիշի 35 GT 547 համարանիշի, Opel մակնիշի 01 AM 301 համարանիշի, Mercedes մակնիշի 84 MM 888 համարանիշի, Opel մակնիշի 34 RM 564 համարանիշի և Opel մակնիշի 34 QR 984 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր