211652_close_icon
views-count7058 դիտում article-date 12:12 11-01-2018

206 էջից բաղկացած զեկույց՝ աշխարհում Ռուսաստանի հակաժողովրդավարական քայլերի մասին. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատները չորեքշաբթի օրը զգուշացրել են, որ Ռուսաստանի գործողությունները ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին միջամտելուց բացի, նաև այլ հեռահար նպատակներ են հետապնդում: Դեմոկրատները մասնավորապես մեղադրել են Թրամփին այդ սպառնալիքներին չդիմակայելու համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4202247.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: 206 էջից բաղկացած ծավալուն նոր զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Ռուսաստանն օգտագործել է արտերկրում՝ ընդդեմ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների: Սենատոր Բեն Քարդինի հրապարակած նոր զեկույցը ներկայացնում է` ԱՄՆ-ում և այլ պետություններում ժողովրդավարության արժեքները վարկաբեկելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների մանրամասները՝ առաջարկելով դրանց հակազդելու հստակ ռազմավարություն, որի համար հարկավոր կլինի ԱՄՆ-ի նախագահի հաստատումը: «Փերլ Հարբորի և սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ի նախագահները միավորեցին ժողովրդին և աշխարհին, մինչդեռ ԱՄՆ-ի ներկա նախագահը չի էլ ընդունում ժողովրդավարական պետությունների դեմ Պուտինի պատվերով իրականացված բազմակի հարձակումները, հանդես չի գալիս որպես առաջնորդ, որը գիտի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող ագրեսիային արդյունավետորեն հակազդելու ձևերը», - հայտարարել է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը: Ամիսներ տևած հետազոտության, խորհրդակցությունների և օտարերկրյա կառավարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ծնված 206 էջից բաղկացած ծավալուն զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Կրեմլը օգտագործել է իր երկրի սահմաններից դուրս:

Նմանատիպ նյութեր