211652_close_icon
views-count3284 դիտում article-date 10:36 11-01-2018

Արագած համայնքի երեխաները ցրտից պաշտպանվելու ձևը գտել են` փոքրիկ ծածկոցներ են տանում դպրոց. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով: Այստեղ հավաստիացնում են` կրակը միշտ վառարանում բոցկլտում է, սառնամանիքներին դասասենյակներում վերարկուով դասեր չեն անցկացնում: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Ասել, որ այսօրինակ ջեռուցումը բոլորի սրտով է, սխալ կլինի: «Եթե լոկալ ջեռուցման համակարգ լինի, շատ լավ կլիներ, գիտեք` վառարանը մնում է վառարան: Ճիշտ է` տաքություն ապահովում ենք, բայց այն չի, ոնց որ ջեռուցման ցանց լինելու դեպքում է: 18 աստիճան ջերմություն կարողանում ենք ապահովել: Շատ ցրտերի ժամանակ էլ մի բան անում ենք, որ ցուրտ չլինի և դասապրոցեսը նորմալ հունով ընթանա»,– «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը: Հեղուկ վառարաններն այստեղ չեն նախընտրում նաև այլ պատճառով: Դասասենյակների օդը ծանր է: Տհաճ հոտն այստեղ անբաժան է: Ծնողները բողոքում են, որ երեխաների վրայից նավթի հոտ է գալիս: «Քամիների ժամանակ ծուխը հետ է փչում և ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Երեխաների վրայից նավթի ու ծխի հոտ է գալիս»,– սրտնեղեցին ծնողները: Երեխաները ցրտից պաշտպանվելու ձևը գտել են` իրենց հետ փոքրիկ բարձեր են տանում դպրոց: Ծնողները պատմեցին, որ փոքրիկ բարձերն ու ծածկոցները երեխաների պայուսակներից անպակաս են: Տնօրենն այս խնդիրների մասին լավ գիտի, այն լուծելու ցանկությունը մեծ է, բայց այդքան բյուջե չկա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր