211652_close_icon
views-count176442 դիտում article-date 10:24 11-01-2018

Ճանապարհային Ոստիկանության 2 աշխատակիցների մահվան փաստով ձերբակալված «Ճվճըվ Արոյի» անուղղելի, քրեական պատմություններով հարուստ, 26-ամյա Սաքուլիկը տեղափոխվեց դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանն ու քննչական խմբում ներգրավված Գեղամ Գալստյանը միջնորդություն են ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը քիչ հետո սկսելու է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/09/1086352/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի որդու) նկատմամբ։ Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել էր և գտնվում էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել էին դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ: Ս. Վարդանյանի մարմնից վերցվել էր նաև մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այդ օրերին գտնվում էր կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։ Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաև տեղեկություններէին տարածվել, որ Ս. Վարդանյանի ազգականը իբրև թե դիմել է պատկան մարմիններին, որպեսզի անուղղելի զավակին մեղմ մոտենան, սակայն, մեր տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ազգականն էլ է կողմ, որպեսզի նա խստագույնս պատժվի, քանի որ համբերության բաժակը 1 տարուց ավելի է՝ լցվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա անուղղելի ճիվաղը տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Վարչապետ Կ. Կարապետյանը նաև իր վերահսկողության տակ է պահելու այս գործը, որպեսզի արդարացի վճիռ կայացվի. Ս. Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման հոռացած «ոսկե երիտասարդներին»։ Էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեսանյութ էր տարածվել տեղի ունեցած ավտովթարից, երբ Ճանապարհային Ոստիկանության Toyota-ն կարմիր լույսի առկայությամբ հատում է խաչմերուկը, իսկ «Ճվճըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հարուստ, անուղղելի որդին մեծ արագությամբ մխրճվում է Toyota-ի մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ միջազգային օրենքներով և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով (ՃԵԿ 28-րդ կետ) և Ճանապարհային Ոստիկանության, և Ոստիկանության, և շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաներին առավելություն է տրվում, եթե նրանք միացրել են լուսային և ձայնային ազդանշանները, և անկախ դրանից, վարորդները պետք է ուշադիր լինեն։ Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս, որպեսզի նման դեպքերում թե օպերատիվ ծառայությունները, թե վարորդները կարմի լույսի տակով մտնելու ժամանակ զգոնություն ցուցաբերեն: [b]*** 11:40 [/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]որ դատավոր Ռ. Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը և Ս. Վարդանյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ [b]Դատարան տեղափոխված Սաքուլիկ մականվամբ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0428608001515653821177990.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր