211652_close_icon
views-count19662 դիտում article-date 09:22 11-01-2018

Նոր հարկատեսակ է սահմանվել. ճանապարհային հարկ՝ բեռնատարների հա­մար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հար­կային օրենսգրքով» սահ­մանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ՝ բեռնատարների հա­մար: Այդ հարկի գանձման գործընթացը լիակատար անակնկալ է եղել բեռնա­փոխադրողների համար: Արդեն մի քանի օր է՝ անցակետերում կուտակվել են բազմաթիվ բեռնատարներ, որոնք իրենց բեռները փոխադրելու ծախսերի մեջ այդ նոր հարկատեսակը չեն ներառել: Իսկ գանձվելիք վճարները բավակա­նին բարձր են: Մասնավորապես՝ Հայաստանում չհաշվառված մինչև 10 տոննա տարողությամբ բեռնատարները կես ամսվա համար պետք է վճա­րեն 25-65 հազար դրամ, 10-ից մինչև 60 տոննան՝ 80-205 հազար դրամ...: Հայաստանում հաշվառված բեռնատարների համար հարկատեսակի դրույքաչափն ավելի մեղմ է և վճարվում է մեկ տարվա հա­մար: Այն մեքենաները, որոնք հաշվառված են ՀՀ-ում, պետք է ամեն տարի ճանապարհային հարկ վճարեն ստորև ներկայացված չափով, մինչև 20 տոննա առավելագույն ծավալով մեքենաների հա­մար՝ անվճար, 20-ից մինչև 25 տոննա՝ 120 հազար դրամ, 25-ից մինչև 30 տոննա՝ 240 հազար դրամ, 30-ից 35 տոննա՝ 360 հազար դրամ, 35 տոննայից ավելի դեպքում՝ 480 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր