211652_close_icon
views-count13741 դիտում article-date 22:21 10-01-2018

«Ռեալի» խաղացողները կոնֆլիկտ են ունեցել Զիդանի հետ

«Ռեալի» խաղացողները կոնֆլիկտ են ունեցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Երկուշաբթի օրը մարզումից հետո տեղի է ունեցել թիմային հավաք, որը տևել է 45 րոպե: Այնտեղ վերլուծվել են վերջին խաղերում թույլ տրված սխալները:: Հավաքը մեկ ժամ ուշացումով է սկսվել: «Ռեալը» դա բացատրել է մարզադահլիճում զբաղվածությամբ, սակայն լրագրողները պարզել են, որ այդ ժամանակ Զիդան խոսել է ակումբի առաջատարների հետ: Նրանց թվում են եղել նաև երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք Զիդանին մեղադրել են, թե խաղադաշտում վերջինս անձեռմխելի խաղացողներ ունի, որոնք մեկնարկային կազմում են լինում՝ անկախ նրանից, թե ինչպես են մարզվում, իսկ նրանք, ովքեր ավելի լավ են մարզվում, մնում են կազմից դուրս:

Նմանատիպ նյութեր