211652_close_icon
views-count6591 դիտում article-date 19:44 10-01-2018

Արդա Թուրանը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Իստանբուլ»

«Ինստանբուլի» գլխավոր մարզիչ Աբդուլա Ավջին հաստատեց, որ ակումբը «Բարսելոնայի» հետ պայմանավորվածությունէ ձեռք բերել կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերի շուրջ: «Գործարքի մասին կհայտարարվի վաղը կամ՝ ուրբաթ: Դա բարդ տրանսֆեր էր: Արդան երկար տարիներ մեր նպատակն էր և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին՝ այս գործարքի համար», ասել է Ավջին: Թուրք ֆուտբոլիստի գործակալ Ահմեդ Բուլուտի խոսքերով, Թուրանը չի քննարկել այլ առաջարկներ, քանի որ ցանկանում էր վերադառնալ Ստամբուլ: Այս մրցաշրջանում Թուրանը «Բարսելոնայի» կազմում ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել:

Նմանատիպ նյութեր