211652_close_icon
views-count10279 դիտում article-date 19:14 10-01-2018

Նմանը չունեցող հայ-վրացական ֆիլմ է լինելու. Հրանտ Թոխատյանը՝ նոր նախագծի մասին. Aysor.am

Շուրջ մեկ ամիս առաջ հայկական և վրացական կողմերը համատեղ նախագծով ներկայանալու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հայկական կողմը ներկայացնելու են ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանն ու սցենարիստ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, վրացական կողմը՝ դերասան Թեմուր Չիչինաձեի ղեկավարած կինոընկերությունը: «Առաջարկը մեր կողմից էր: Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպեցինք, ով հավանության արժանացրեց մեր մտահղացումն ու աջակցության պատրաստակամություն հայտնեց: Վրաստանում էլ հանդիպեցինք իրենց Մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ, նա նույնպես ողջունեց համատեղ ֆիլմ-նախագծի մեր ցանկությունը: Վրացական կողմի համաձայնությունը ևս ստանալուն պես ձեռնամուխ եղանք այն իրականացնելու աշխատանքին», - [url=https://www.aysor.am/am/news/2018/01/10/%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D4%B9%D5%B8%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1359654]Aysor.am[/url]-ին տեղեկացրեց Հրանտ Թոխատյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/10/%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D4%B9%D5%B8%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1359654]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր