ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ին կայանալիք նիստում քննարկվելու է ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, հայտնում է Aysor.am-ը։
Փաստաթղթի պաշտոնական անվանումն այսպիսին է՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Նախագծի հիմնական զեկուցողն է լինելու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, իսկ հարակից զեկուցող Հանրապետական խմբակցության անդամ, հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:
Վերջինը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթի վերնագրի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Պատգամավորն առաջարկում է Էթիկայի հանձնաժողով կազմելու մասին նախագծի վերնագրից հանել Արտաշես Գեղամյանի անունը. Aysor.am
2018.01.10 16:54


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
