211652_close_icon
views-count14859 դիտում article-date 15:49 10-01-2018

Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Այդ մասին «[url=https://www.amerikayidzayn.com/a/4198702.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը: «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»,- ասել է նա: Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը փոքր է գնահատել պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացրել է. «Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետևանքների»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.amerikayidzayn.com/a/4198702.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր