211652_close_icon
views-count3739 դիտում article-date 11:26 10-01-2018

Լարվածություն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում. «Ամերիկայի ձայն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատական գործընթացը «ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության հերթական դավադարություն» է որակել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4201122.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Նրանք, ովքեր չկարողացան ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, այժմ դիմում են այլ քայլերի», - հայտարարել է Էրդողանը՝ ուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին 2016 թվականի հուլիս 15-ի հեղաշրջման փորձի մեջ: Անկարան մեղադրում է նաև Վաշինգտոնին ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: ԱՄՆ-ը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները: ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկկողմ հարաբերությունները փակուղի էին մտել Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձից հետո և ավելի լարվել Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ կիրառված պատժամիջոցների խախտումների մեջ մեղադրվող՝Նյու Յորքում թուրքական Հալքբանկի գործադիր տնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատավարությունից հետո: Global Source Partners ընկերության վերլուծաբան Աթիլա Էսիլադան Նյու Յորքում ընթացող դատավարության հետևանքները լուրջ և վտանգավոր է որակել' ավելացնելով, որ առաջիկայում չի բացառվում նաև Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Նշենք, որ ամսական կտրվածքով Թուրքիայի ֆինանսական պարտավորությունը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում, Թուրքիան ներկայումս փորձում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Նմանատիպ նյութեր