3690 դիտում
11:02 10-01-2018
Բուլղարիան ոգեշնչված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրական տոնով. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Որպես 2018թ. առաջին կեսին ԵՄ Խորհրդի առաջիկա նախագահող երկիր՝ Բուլղարիան ոգեշնչված է բացառապես դրական տոնով և գնահատականներով, որոնք արտահայտվել են Հայաստանի Ազգային ժողովում հրապարակային քննարկման ընթացքում և մամուլում նոր համաձայնագրի նշանակության ու դերի վերաբերյալ»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան:
«Բուլղարիան բացառապես դրական է գնահատում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը, որն, անշուշտ, հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության ակտիվացման համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, առևտուրը: Սպասվում է, որ համաձայնագրի իմպլեմենտացիայի ընթացքում կստեղծվի բարենպաստ միջավայր տնտեսական նախագծերի և ներդրումների համար: Որքանով այս ներուժը կիրականացվի՝ կախված է համապատասխան կառույցներից, առևտրաարդյունաբերական պալատներից, մեր երկու երկրի պրոֆեսիոնալ գործարար կազմակերպություններից, գործարար միջավայրից: Վերջերս երկու գործընկեր կազմակերպություն Հայաստանից և Բուլղարիայից գտել են վեց ոլորտ, որոնցում առկա է փոխադարձ համագործակցության շահագրգռվածություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, շինանյութեր, սննդամթերքի և տեքստիլ արդյունաբերություն:
Անկասկած, տրանսպորտն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն այս բնագավառներից են: Վերջերս երկու երկրի տրանսպորտի նախարարությունների միջև համաձայնեցվել է նոր երկկողմ համաձայնության տեքստը տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որը նախատեսվում է ստորագրել նախագահ Ռ. Ռադևի այցի շրջանակում»,- հավելեց դեսպանը»:
[b]Մանրամանս՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13576 դիտում
10:31 24-03-2018
Մեղմ տոնով, ժպիտով, բայց բավականին կտրուկ՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է». «Առավոտ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»