211652_close_icon
views-count6817 դիտում article-date 10:07 10-01-2018

Քաղաքապետարանը բարձրացրել է Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների վարձավճարները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երե­խաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չու­նի: Պարզվում է, որ այսու­հետև ավելի շատ են վճա­րելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները: Քաղաքապետարանից առիթի դեպքում ընդգծում են, որ տեղի ունե­ցածը ոչ թե վարձավճարի բարձ­րացում է, այլ փոփոխություն, այ­սինքն՝ մի դեպքում դրա չափն ավե­լացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախ­կինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հար­ցումների ընթացքում էլ վարձավճա­րի նվազման մասին խոսք չկար: «Վարձավճարները թանկացել են, և այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախա­պես ուղղակի անձնագրի պատճեն­ներն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երևանում: Այդ ժամա­նակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հա­ճախում են Երևանի արվեստի դպ­րոցներից մեկը: Սովորում են դաշ­նամուրի և ջութակի բաժիններում: Հռիփսիմե Ավագյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նա­խորդ ամիս: «Եթե ես երկու երեխա­յի համար յուրաքանչուր ամիս վճա­րում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումա­րած դրան, եթե երկու ամսվանը հի­մա նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կար­ծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էա­կան չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապե­տարանը բարձրացրել վարձավճա­րի չափը: Նա նաև զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաև արդեն իսկ սովորողներին: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղե­կատվության համաձայն՝ մայրա­քաղաքի երաժշտական և արվես­տի դպրոցներում ուսման վարձավ­ճարները նախկինում եղել են 3.000-12.000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երե­խաների համար այդ վարձավճարը կազմում է 8.000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում 8.000-17.500: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստա­հեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հե­տապնդվել և եկամուտների ավելա­ցում չի նախատեսվում: Ընդհակա­ռակը, ըստ նրա, այս ոլորտում ծախ­­սերն ավելանալու են 200 միլիոն դրամի չավով, որովհետև ուսում­նական հաստատությունների ֆի­նանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերա­բերում է հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տար­վանից սկսած, Նիկոյանը պատաս­խանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետևյալ հիմնավորումները: «Նախ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփո­խություն է տեղի ունեցել, որի համա­ձայն երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարում­ները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդ­պես չեն եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր