211652_close_icon
views-count9717 դիտում article-date 09:37 10-01-2018

Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Եվրոպայում և Մոսկվայում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջինս թեթև մրսածությամբ: Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եվ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին իսկական վոյաժների մեջ է եղել: Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ Եվրոպական երկրներից մեկում: Թե որն է եղել Մոսկվա և Եվրոպա մեկնելու նպատակը, մեզ չհաջողվեց պարզել: Համենայնդեպս, Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկատվությունը նախագահականը սահմանված կարգով չի ներկայացրել հանրությանը: Բացի այդ, նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը երեկվանից համառորեն չի պատասխանում մեր զանգերին: Դեկտեմբերի 31-ից հետո մինչ օրս միայն մեկ հաղորդագրություն է եղել, այն էլ՝ երեկ ֆինանսների նախարարին ընդունելու մասին: Սրանից առնվազն կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը հաղթահարել է թեթև մրսածությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր