211652_close_icon
views-count32258 դիտում article-date 08:58 10-01-2018

Նախագահականը կտեղափոխվի Մատե­նադարանի հարևանությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նա­խագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագա­հական նստավայրից, իշխանու­թյունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատե­նադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ըն­դունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Արդյունքում մենք կունենանք կառավարու­թյան երկու մասնաշենք, մեկը Բաղրամյան պողոտայում, որ­տեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը՝ Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր