211652_close_icon
views-count17567 դիտում article-date 09:30 10-01-2018

Արցախում գտնվող եռասերունդ երկրապահների ևս մի խումբ նվերներով լի տոպրակներով և ջերմ բարեմաղթանքներով եղավ Լաչին քաղաքում և Քաշաթաղի շրջանի գյուղերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ 3 սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, ովքեր հավատարիմ են իրենց երդմանն ու առաքելությանը, այսօր էլ միայնակ չեն թողնում իրենց ազատագրած տարածքների ժողովրդին: Հունվարի 8-ին էլ աշխատանքային մի խումբ եղավ Արցախի Հանրապետության Լաչին քաղաքում և Քաշաթաղի շրջանի գյուղերում: Ուխտավորները ուսուցիչների հետ միասին Լաչինում նախ ծաղիիկներ խոնարհեցին Վահան Զատիկյանի հուշարձանին, այնուհետև գնացին դպրոց, գիշերօթիկ դպրոց, Լաչինի հիվանդանոց և այլն: ԵԿՄ հուշամեդալով պարգևատրեցին Լաչինի քաղաքապետին և եղան այլ հուշարձաններում ևս: Արդեն հաջորդ օրը նվերներով լի տոպրակներով այցելեցին Քաշաթաղի շրջանի տարբեր գյուղերի դպրոցներ՝ այդ թվում Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Երկրապահները համոզմունք հայտնեցին, որ այդ մանուկները երկրին արժանի զինվորականներ, բժիշկներ, ուսուցիչներ են դառնալու։ Երկրապահական առաքելությունը շարունակվում է. ևս 5 օր երկրապահները կայցելեն Արցախի բոլոր շեներ, սահմանային զորամասեր, մարտական հենակետեր։ Հին Նոր Տարու գիշերը Արցախի բոլոր դիրքերում, զինծառայություն իրականացնող տղաների կողքին լինելու են ազատամարտիկ երկրապահներն ու երիտասարդ երկրապահները։ Այս առաքելությունն անձամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն է ղեկավարում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 249+
249+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր